08/04/2019 13:44
Խորհրդարանի ղեկավարը հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 8-ի առավոտյան Միջխորհրդարանական միության 140-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Ալի Լարիջանին նշել է, որ կապերը մեր երկու պետությունների միջև եղբայրական են, ինչի նշանն էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրան:
Իրանի Մեջլիսի նախագահն անդրադարձել է խորհրդարանական համագործակցության և երկու երկրների միջ տնտեսական հարաբերությունների ակտիվացման հարցերին: ՀՀ խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները հիմնված են բազմադարյա պատմամշակութային կապերի վրա և վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգացում կապրի նաև խորհրդարանական մակարդակում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել բարձր տեխնոլոգիաների, էներգակիրների, ֆինանսական և այլ ոլորտներում համագործակցության խորացմանը: Ալի Լարիջանին Ազգային ժողովի նախագահին հրավիրել է այցելել Իրան, Արարատ Միրզոյանը ընդունել է հրավերը: