08/04/2019 19:06
Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ ‹‹Սպայկա›› ընկերության տնօրենի կալանավորման առնչությամբ
‹‹Սպայկա›› ընկերության տնօրենի կալանավորման հետ կապված իրադարձությունները գտնվում եմ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:
Պաշտպանի որոշմամբ սկսված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված քայլեր ձեռնարկելու նպատակով, տեղեկացնում են պաշտպանի գրասենյակից։
Համապատասխան գրություն կհասցեագրվի Պետական եկամուտների կոմիտե:
Այց կկատարվի նաև քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին: