08/04/2019 12:41
«Սպայկա» ընկերության աշխատակիցների ու ոստիկանների միջև քաշքուկի հետևանքով բերման է ենթարկվել մեկ ցուցարար
Տիգրան Մեծ պողոտայում ոստիկանության ու «Սպայկա» ընկերության աշխատակիցների միջև քաշքշուկից հետո բերման է ենթարկվել բողոքի ակցիայի մեկ մասնակից, Aysor.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նա բերման է ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը 2 ամսով կալանավորվեց։ Նա մեղադրվում է խոշոր չափի հարկեր ու տուրքեր չվճարելու համար։