08/04/2019 13:22
Պետք չէ դադարեցնել արտահանումը, որովհետև դա մեծ վնաս կլինի. Ծառուկյանը՝ «Սպայկայի» մասին (տեսանյութ)
Օրենքի առաջ բոլորը հավասար են, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով «Սպայկա» ընկերության տնօրենին կալանավորելու որոշմանը:
Միևնույն ժամանակ Ծառուկյանն ընդգծեց, որ մինչ իրավապահները կպարզեն գործի էությունը, ճիշտ չէ կանգնեցնել ընկերության գործունեությունը:
«Դա պետք է իրավապահ մարմինները ապացուցեն, բայց այդ ընթացքում պետք չէ դադարեցնել արտահանումը, որովհետև դա մեծ վնաս կլինի: Պետք է ճիշտ քննարկել, նայել, եթե մարդը մեղավոր է, պետք է պատասխան տա, բայց առանց ապացուցելու իրավունք չունեն», - ասաց նա:
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 միլիարդ դրամ մաքսատուրք և հարկ: