Մենք հրաշալի թեկնածուներ ունենք. Լյուդվիգ Հարությունյանը՝ Գյումրիի թատրոնի գեղղեկի պաշտոնի մասին

09/04/2019 19:27

Մենք հրաշալի թեկնածուներ ունենք. Լյուդվիգ Հարությունյանը՝ Գյումրիի թատրոնի գեղղեկի պաշտոնի մասին


Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի մրցույթը տեղի կունենա ապրիլի 26-ին: Թատրոնի անձնակազմի միաձայն որոշմամբ՝ իրենց թեկնածուն նույն թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Հարությունյանն է:

Վերջինս Մշակույթի նախարարի այն ժամանակվա պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով տնօրենի ԺՊ էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 29-ին, երբ նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանը ստանձնեց երևանի փոխքաղաքապետի պարտականությունները:

«Ամբողջ կոլեկտիվը որոշեց, որ մրցույթում թատրոնն ունենա իր ներկայացուցիչը, ու այդ մրցույթին մասնակցելու եմ ես: Իսկ թե ինչու ես` ասեմ. արդեն երկար տարիներ է, որ ես թատրոնում եմ: Երկու տարի առաջ մենք նորից թատրոնի տնօրենի նշանակման խնդրին ենք առնչվել: Ցավոք, 2016 թվականի մեր փորձը ցույց տվեց, որ կան թատրոն մտնել ցանկացող մարդիկ, ովքեր բացարձակ պատկերացում չունեն թատրոնից: Փառք Աստծո, թատրոնը ճիշտ տնօրեն ունեցավ, ու այս երկու-երեք տարիների ընթացքում մենք շատ լավ աշխատեցինք: Եթե թեկնածուների մեջ կլինի մեկը, ով պատրաստ է միանալ մեր ընթացքին ու որպես տնօրեն շարունակի լավ աշխատել, թատրոնը տանի առավել մեծ զարգացման ու առաջընթացի, ապա ես՝ որպես գեղարվեստական ղեկավար, պատրաստ եմ սիրով նրան ձեռք մեկնել ու իր հետ աշխատել: Հատկապես, որ ինձ առավել հարազատ է գեղարվեստական ղեկավարի աշխատանքը: Կարևոր է, որ գեղարվեստական որակի հետ մեկտեղ մենեջմենթական լավ թիմ ունենաս, որը կկարողանա ներկայացումները վաճառել, աշխատել ի շահ թատրոնի», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Լյուդվիգ Հարությունյանը:

Հատկանշական է, որ Գյումրու Դրամատիկականում վերջին տարիներին ձևավորված լավագույն տանդեմը Տիգրան Վիրաբյան-Լյուդվիգ Հարությունյան զույգն էր. տնօրեն ու գեղարվեստական ղեկավար, ովքեր աշխատում էին ի շահ թատրոնի՝ միմյանց չխանգարելով: Հենց այդ փորձն էլ հաշվի առնելով՝ Լ. Հարությունյանը շեշտում է՝ գեղղեկավարի համար չկա առավել մեծ հաճույք, քան, երբ լավ տնօրեն ունես, ով իր գործում պրոֆեսիոնալ է ու թատրոնի նմատմամբ հոգատար:

«Որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ ինձ հեշտ էր աշխատել Տիգրան Վիրաբյանի հետ: Նա երկար տարիներ դերասան է եղել, հետո՝ մենեջեր ու տնօրեն: Վերջին 2-3 տարիների ընթացքում մենք թատրոնի ներսում խնդիրներ չենք ունեցել: Թատրոնը շատ նուրբ վայր է, ինտրիգների դեպքում մեծ կորուստ է ունենում», - նշեց նա:

Մրցույթում հաղթելու պարագայում՝ Լյուդվիգ Հարությունյանը կառչած չի մնա գեղարվեստական ղեկավարի աթոռից, ու համատեղելու խնդիր չի ունենա: Ասում է՝ Գյումրու թատրոնն ունի հրաշալի ռեժիսորներ, ովքեր կարող են թատրոնի գեղարվեստական ղեկը պահել: Իր համար մի բան հստակ է՝ եթե հաղթեց տնօրենի մրցույթում, թատրոնի գեղարվեստական մասը ևս չպետք է տուժի:

«Գիտեք, շուրջ երեք տարի առաջ ես և նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանը որոշեցինք՝ թատրոնում բեմադրություններ պետք է անեն ոչ միայն մեր թատրոնի ռեժիսորները, այլև՝ դրսից հրավիրվածները: Այսկերպ, պահպանելով թատրոնի գեղագիտությունն ու ճաշակը՝ տարբեր ռեժիսորներ են ներգրավվում: Ներկայումս էլ պատրաստվում եմ Երևանից ռեժիսոր հրավիրել, ով նոր ներկայացում կպատրաստի մեր փոքր՝ Մհեր Մկրտչյան բեմում: Բայց ասեմ, որ մեր թատրոնի պարագայում՝ երկու պաշտոնները (տնօրեն և գեղարվեստական ղեկավար՝ հեղ.) չեն համատեղվի, հատկապես, որ թատրոնում կան հրաշալի ռեժիսորներ: Եթե ես հաղթեմ մրցույթում ու դառնամ տնօրեն, թատրոնն առանձին կունենա գեղարվեստական ղեկավար: Այդ պաշտոնի համար մենք հրաշալի թեկնածուներ ունենք թատրոնում՝ Նիկոլայ Ծատուրյան, Ասպրամ Բաղդասարյան, Հովհաննես Հովհաննիսյան, ովքեր երկար տարիներ աշխատել են: Կարծում եմ՝ կոլեկտիվի համաձայնությամբ՝ իրենցից որևէ մեկը կստանձնի այդ պարտականությունը: Իսկ եթե մրցույթը չհաղթահարեմ, բնականաբար, ինքս կմնամ գեղարվեստական ղեկավարի կարգավիճակում ու կշարունակեմ աշխատել իմ ստեղծագործական խմբի հետ»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:

Գեղարվեստական ղեկավարն ու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը համաձայն չէ այն պնդման հետ, որ տնօրենի աշխատանքը զուտ վարչարարական է ու գեղարվեստական մասի հետ առնչություն չունի: Չէ՞ որ գեղարվեստական ղեկավարին տնօրենն է նշանակում, նույնիսկ դերասանին տնօրենն է ընդունում, ուրեմն կարևոր է, որ նա թատրոնում աշխատած լինի ու պատկերացում ունենա, թե ինչ է այն, իմանա դրա խնդիրները, անհրաժեշտությունները:

Նկատեցինք՝ գուցե գեղարվեստական ղեկավարները ձգտում են տնօրենի պաշտոնին, քանի որ հենց վերջիններս են որոշում՝ ո՞ւմ աշխատանքի ընդունել և ո՞ւմ ազատել թատրոնից, ընդհուպ՝ գեղարվեստական ղեկավարներին: Ու հենց տնօրենի որոշումից է կախված՝ ո՞վ կձևավորի թատրոնի գեղարվեստական ճաշակը:

«Ձեր ասածը լիովին ճիշտ է: Երբեմն ասում են՝ տնօրենը գեղարվեստական աշխատանքի հետ ի՞նչ կապ ունի: Բայց եթե գեղղեկավարին, դերասանին գործի է ընդունում տնօրենը, եթե գեղարվեստական ղեկավարի ստեղծագործական մտքերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է տնօրենի համաձայնությունը, քանի որ նա է ֆինանսական հարցերը լուծողը, ապա նա, բնականաբար, լիովին կապ ունի գեղարվեստական աշխատանքների հետ: Ու այդ պաշտոնում պետք է լինի մարդ, ով տվյալ թատրոնի համար ճիշտ գեղղեկավար կընտրի»,-ընդգծեց Լ. Հարությունյանը:

Անդրադառնալով օրեր առաջ բարձրաձայնած իր այն մտահոգությանը, թե Գյումրու քաղաքային իշխանություններն ու Շիրակի մարզից ընտրված ԱԺ նորընտիր պատգամավորները թատրոն չեն այցելում ու անգամ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ ուշադրություն չեն դրսևորել, նկատեց՝ իրականում իր մտքերը փոքր ինչ աղավաղված են ներկայացրել.

«Ես մի քիչ այլ բան եմ ասել. ընդունված ավանդույթ է եղել, որ Գյումրիի քաղաքական իշխանության ներկայացուցիչները, գյումրեցի պատգամավորներն այցելեն մեր թատրոն: Ցանկությունս եմ հայտնել, որ այդ ավանդույթը շարունակվի: Գուցե փոքր-ինչ վրդովված եմ արտահայտվել, չի բացառվում: Իմ մտահոգությունը նրանում էր, որ վերջին շրջանում մենք բազմաթիվ հյուրախաղերի ենք գնացել, մեծ հաջողություններ ենք ունեցել, ու շատ կցանկանամ, որ մեր քաղաքական գործիչները ոչ թե նյութական, այլ՝ բարոյական աջակցություն ցուցաբերեն թատրոնին, հաճախ այցելեն, հանդիպեն: Հավատացնում եմ, որ ոչինչ չեն կորցնի, միայն կգտնեն»:

Օրենքի թերի լինելը ցանկացած ոլորտում ամենաթողություն է առաջացնում: Մշակութային ասպարեզում տեղ գտած խնդիրների մեծ մասի պատճառն էլ, անշուշտ, թատրոնի օրենքի բացակայությունն է: Դրա վառ ապացույցը վերջին ամիսներին թատրոններում ստեղծված իրավիճակն է:

Ամենաթարմն, անխոս, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ստեղծված խառնաշփոթն է, որի առանցքում Մշակույթի նախարարություն-Օպերայի թատրոն փոխադարձ մեղադրանքներն են: Արի ու տես, որ վերջապես թատերական գործիչների համբերության բաժակն էլ լցվեց, ու այս անգամ բոլորը միաձայն համախմբվեցին ու բարձրաձայնեցին Մշակույթի նախարարության, իրենց իսկ խոսքով, սխալ կառավարման դեմ:

Ի դեպ, Թատրոնի օրենք պահանջող արվեստագետները  այս անգամ պահանջում էին, որ շրջանցվի ՏԻՄ օրենքը, ըստ որի Կոնստանտին Օրբելյանն ազատվել է տնօրենի պաշտոնից, քանի որ չի թույլատրվում միաժամանակ լինել թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավարը:

«Կարծում եմ՝ եթե լինի թեկնածու, ով հստակ գիտի իր անելիքը, նման խնդիր չի լինի, Օպերայի աշխատակիցները նրան գրկաբաց կդիմավորեն: Համոզված եմ՝ այդ մարդիկ ուզում են աշխատել մի մարդու հետ, ով արդեն շատ լավ գիտի, թե ինչպես պետք է այդ թատրոնում աշխատել: Ինչպես վերևում ասացի՝ ամեն ինչ տնօրենն է որոշում, ու հաճախ անհաջող ընտրված տնօրենը կարող է գալ ու խանգարել գեղարվեստական ղեկավարի ստեղծագործական ընթացքը, թատրոնի ընթացքը: Ու սա այն դեպքն է, որ ես կողմ եմ Օպերայի թատրոնի դերասանների պահանջին: Մարզային թատրոնները միշտ էլ ներգրավված են եղել ընդհանուր դաշտում տեղի ունեցող իրադարձություններին: Իհարկե, մենք էլ միացել ենք Թատերական գործիչների պահանջին՝ վստահ լինելով, որ եթե մեր կոլեգաներն ինչ-որ բան են պահանջում, ապա դա միայն ի շահ թատրոնի է: Կցանկանամ, որ պահպանելով օրենքը՝ չտուժվի նաև թատրոնը»,-շեշտեց թատերական աշխարհի Գյումրու ներկայացուցիչը:

Առանձնացնելով Մշակույթի նախարարության ֆունկցիան՝ մեր զրուցակիցն ընդգծեց՝ յուրաքանչյուր թատրոնի ճիշտ կառավարումը պետք է լինի տվյալ թատրոնի պարտականությունը, իսկ գերատեսչությունը պիտի ուղղակի հետևողական լինի:

«Ես շատ կուզեմ, որ թատրոնն այնքան լավ աշխատի, որ նախարարության աջակցության կարիքը չունենա, կամ՝ քիչ ունենա: Բայց մեկտեղ կուզեմ, որ այնտեղի աշխատակիցները հաճախակի այցելեն թատրոն, դրա կողքին լինեն, ներկայացումներ դիտեն: Իրենց կայացրած որոշումներն էլ թող բխի միմիայն թատրոնի շահերից»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Լյուդվիգ Հարությունյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:18 Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն ՀՀ դրամ․ Արտակ Զաքարյան Այսօր, 22:01 Գյումրիում տեղի կունենա «փրայմերիզ»․ ՔՊ-ի անդամների, համակիրների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, հաղթողին կնշանակեմ քաղաքապետի պաշտոնակատար․ Փաշինյան Այսօր, 21:46 Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում, վերականգնում Այսօր, 21:28 6 բալանոց երկրաշարժ Իրանում․ Զգացվել է Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ Այսօր, 21:18 ՔՊ-ի այսօրվա նիստում որոշեցին՝ ով կլինի Արմավիրի մարզպետը Այսօր, 20:50 Շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու համար․ Թադևոս Ավետիսյան Այսօր, 20:33 Վրաստանում չեն ցանկանում դադարեցնել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ Այսօր, 20:15 Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանի փոխարեն անցկացվի Ռուսաստանում Այսօր, 20:01 Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն (Տեսանյութ) Այսօր, 19:51 Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար Այսօր, 19:38 Տղամարդը նռնակով սպառնացել է շտապօգնության բուժանձնակազմին (Տեսանյութ) Այսօր, 19:26 «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, չգիտեմ՝ ով ա դա մտցրել»․ Գեղամ Նազարյան Այսօր, 19:13 Լիբանանում չեն բացառում՝ կեսգիշերին Իսրայելի հետ հնարավոր է՝ հրադադար հաստատվի Այսօր, 18:59 Լարսը փակվեց նաև մարդատարների համար Այսօր, 18:43 Վայոց ձորում, Տավուշում և Արմավիրում քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ են անցկացվելու Այսօր, 18:28 Որոնվում է Շենգավիթի բակերում մեքենաներից գողություններ կատարած երիտասարդը (Տեսանյութ) Այսօր, 18:13 «Դադարեցրեք ռազմական գործողությունները, այլապես Լիբանանը կկործանվի»․ Բորելը կոչ է ուղղել Իսրայելին Այսօր, 18:00 Հայաստանը դե յուրե հանդիսանում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և ունի ինչպես իրավունքներ, այնպես էլ պարտականություններ․ Ուշակով Այսօր, 17:48 Շիրակի մարզում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Ճամբարակում, Սյունիքում մառախուղ է Այսօր, 17:34 Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է քարոզարշավը, բայց ամեն ինչ անելու ենք, որ նրա իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չունենա. Նաիրի Սարգսյան (Տեսանյութ) Այսօր, 17:20 Վեհափառ Հայրապետը նորաօծ քահանաներին պատգամել է հայորդիների սրտերում զորացնել աստվածասիրությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը Այսօր, 17:07 «Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ»․ Իշխան Սաղաթելյանի հոդվածը Այսօր, 16:52 Փաշինյանը Լեհաստանի նախագահի հետ ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Այսօր, 16:39 Ալեն Սիմոնյանը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցերի Այսօր, 16:33 Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման նպատակով կոմիտե է ստեղծվել Այսօր, 16:26 Վերին Լարսում մոտ 450 հայկական բեռնատար է կուտակվել Այսօր, 16:20 Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Այսօր, 16:10 Հունաստանը պատրաստվում է ռուսական արտադրության ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին. ՀՀ ՊՆ-ից հունական լրատվամիջոցի հրապարակմանը չեն արձագանքել Այսօր, 15:58 Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ․ Լուսանկարներ Այսօր, 15:56 Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Այսօր, 15:44 Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է Այսօր, 15:38 Կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին (Mediahub) Այսօր, 15:35 Արևմուտքը ձախողել է ուկրաինական հակամարտությունում, բայց նրանք չեն հանգստանա և կփորձեն քաոս ստեղծել ԱՊՀ երկրների տարածքում. Նարիշկին Այսօր, 15:30 Եվրոպացիները պարտավոր են կատարել Իսրայելի վարչապետի դեմ ՄՔԴ-ի օրդերը, երբ դատարանը որոշեց կալանավորել Պուտինին, շատերը ծափահարեցին, իսկ ոմանք այսօր լռում են. Ժոզեպ Բորել Այսօր, 15:19 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը Այսօր, 15:10 Հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները պատրաստության աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին․ Պապիկյան (Լուսանկարներ) Այսօր, 15:01 Վահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից Այսօր, 14:37 «Նշում եք՝ դեղերի համար մրցունակ գնագոյացում եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն». վարկային համաձայնագրի միջոցառումների ծրագրերը ևս Հրայր Թովմասյանի համար համոզիչ չեն Այսօր, 14:09 Երեխա ժամանակից արել եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտել. Հովիկ Աղազարյան Այսօր, 14:06 Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ համակարգման ներքո գործող ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային քննարկում է անցկացրել Այսօր, 14:03 «Օպերայի բակում». ուսուցողական հեքիաթ-պատումը Աստրալային գոտի կտեղափոխի գիրքն ընթերցողներին. Արմեն Գրիգորյան (Լուսանկարներ) Այսօր, 13:56 Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր քաղաքական վարքագծի համար պետք է կրի քաղաքական պատասխանատվություն. Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան Այսօր, 13:39 1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին Այսօր, 13:32 Մանկական ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս վայր դնեմ՝ առանց իրեն տեսնելու. սպասում եմ գա Մոսկվայից. Հովիկ Աղազարյան Այսօր, 13:18 Հորդոր վարորդներին. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Այսօր, 13:12 Ես կորոշեմ, թե ինչով եմ զբաղվելու, կլինի՞ այսուհետ իմ անձնական կյանքին չխառնվեք. պատգամավորը՝ լրագրողներին (Տեսանյութ) Այսօր, 13:04 Հայաստանի ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը. Մամիջանյան Այսօր, 12:57 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270 000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Թովմասյան (Տեսանյութ) Այսօր, 12:47 Կազմ ու պատրաստ ենք ցանկացած աջակցության, որը Հայաստանին կմոտեցնի եվրոպական ընտանիքին. Լեհաստանի նախագահ (Տեսանյութ) Այսօր, 12:41 Վարկային այս 102 մլն գումարով կատարելու եք ընթացիկ ծախսեր, բայց սա կապ չունի առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հետ. Հրայր Թովմասյան Այսօր, 12:34 ՌԴ-ն ցանկանում է դոմինանտ գործողություններ իրականացնել նաև այս տարածաշրջանում. Լեհաստանի նախագահ Այսօր, 12:26 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, և ես կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 12:22 Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է. Լիանա Վանոյան Այսօր, 12:16 Երևանում ծառը տապալվել է՝ վնասելով քաղաքացու «Range Rover» ավտոմեքենան Այսօր, 12:14 QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր Այսօր, 12:11 LIVE. Հայաստանի ու Լեհաստանի նախագահների մամուլի ասուլիսը Այսօր, 12:02 Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին Այսօր, 12:00 Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով. Փաշինյան Այսօր, 11:53 Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության առցանց մրցաշարի հաղթողներ Այսօր, 11:46 Ամասիայում գործող պանրագործարանի արտադրական գործունեությունը մասամբ կասեցվել է. ապրանքը շուկայից հետ է կանչվել Այսօր, 11:35 Ֆինանսների նախարարը Էդուարդ Հակոբյանի նշանակումը էական ձեռքբերում է համարել Այսօր, 11:29 Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը Այսօր, 11:19 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 11:13 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք Այսօր, 11:06 Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Այսօր, 11:03 Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ Այսօր, 10:47 Ներկայացվել են սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները Այսօր, 10:43 Գյումրիում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 10:40 Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Երևանի բարձրադիր հատվածում՝ ձյան տեսքով Այսօր, 10:37 Վահագն Խաչատուրյանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահին Այսօր, 10:34 Լիբանանի հետ հրադադարի շուրջ բանակցություններում Իսրայելը ծանր նախապայմաններ է առաջ քաշում Այսօր, 10:28 Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել են ավտոտնակը, թոնրատունը և մասամբ անասնագոմը Այսօր, 10:21 Այսօր Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների հիշատակության օրն է Այսօր, 10:16 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Այսօր, 10:04 Ադրբեջանում երկրաշարժ է եղել Այսօր, 10:01 Ջո Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը Այսօր, 09:52 Լեհաստանի նախագահը Հայաստանում կքննարկի տարածաշրջանում տիրող իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Այսօր, 09:49 Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 09:39 Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Այսօր, 09:36 Այս փուլի գլխավոր և ամենավտանգավոր թեման, այսպես կոչված, սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան Այսօր, 09:17 «Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք Այսօր, 09:15 «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին Այսօր, 09:12 «Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել» Այսօր, 09:08 «Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն Այսօր, 09:06 «Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով Այսօր, 09:04 «Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից Այսօր, 09:01 «Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա» Այսօր, 08:58 «Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել Այսօր, 08:56 «Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը Այսօր, 08:55 «Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանի «կոռուպցիոներ», «կաշառք վերցնող» որակումներին 25/11/2024 22:14 Արսեն Զախարյանը նորից վնասվածք է ստացել 25/11/2024 21:56 Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շախմատի առաջնության չեմպիոն 25/11/2024 21:38 Սահման հանդիսացող պատից 30 մետր հեռավորության վրա գտնվող Կիրանցի նորակառույց դպրոցի ջեռուցման համակարգը չի գործում, երեխաները մրսում են 25/11/2024 21:20 Բայդենը սրում է իրավիճակը․ Պեսկով 25/11/2024 21:00 Լարսը բեռնատարների համար փակվեց 25/11/2024 20:37 Որոշ շրջաններում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է 25/11/2024 20:22 Մերկելը ճիշտ է համարում Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկելը 25/11/2024 20:05 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով, կատարել է անօրինություններ, սահմանափակել դատական իշխանության անկախությունը․ Դատավորների միություն

Տվյալ բաժնի վերջին նյութերը