09/04/2019 18:16
Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարացման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը հետաձգվեց
Վերաքննիչ դատարանում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը:
«Նիստը հետաձգվեց աշխատանքային օրվա ավարտի հետ կապված, կշարունակվի վաղը՝ 12։30-ին», - լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։
Նա նշեց, որ այսօրվա նիստում հիմնականում ներկայացվեցին բողոքի առարկությունները։
Արամ Օրբելյանն ասաց, որ Քոչարյանը դատարանում էր, ընթացքում դիրքորոշումներ էր արտահայտում։
«Վերջում հայտարարությամբ հանդես կգա», - ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանը։