09/04/2019 18:28
Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ անմեղ է ու համոզված է, որ վերջում արդարացվելու է. պաշտպան
Դատարանը արգելանք է դրել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակցի թոռնիկին։
«Չգիտեմ՝ ինչ պետք է լինի, երկուսուկես տարեկան թոռնիկը ոնց պետք է քննությանը խանգարի, բայց, ամեն դեպքում, կա արգելք», - լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։
Նա նշեց, թե չի կարող ասել՝ որն է արգելքի պատճառը։
Արամ Օրբելյանը նշեց, որ երկորդ նախագահը խցում մենակ է։
«Տրամադրությունը լավ է, որովհետև ինքը համոզված է, որ անմեղ է, որ վերջում արդարացվելու է», - ասաց Արամ Օրբելյանը։
Նա նշեց, որ Քոչարյանը զբաղվում է ըներցանությամբ, եթե հնարավորություն է լինում՝ սպորտով։