09/04/2019 09:39
«Հրապարակ». Արարատ Միրզոյանի ընտանիքը կբնակվի ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի ապրած տանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանը, ամենայն հավանականությամբ, մինչև ամառ կտեղափոխվի կառավարական ամառանոց։ Այս մասին մեր լրագրողին ասել է նրա խորհրդական Վահան Կոստանյանը։
Թե ինչու է ձգձգվում ԱԺ նախագահի տեղափոխությունը, հատկապես, որ ամիսներ առաջ նա տեղեկացրեց իր անվտանգության հետ կապված խնդիրների մասին ու դրանով բացատրեց կառավարական ամառանոց տեղափոխվելու հեռանկարը, Կոստանյանը չպատասխանեց։ Հարցին՝ «ռեմոնտի» գործընթա՞ցն է երկար տևում, խորհրդականն ասաց, թե չունի հարցի պատասխանը։
Որոշ տեղեկություններով, Միրզոյանի ընտանիքը կբնակվի ՍԴ նախկին նախագահ, այժմ ԲԴԽ ղեկավար Գագիկ Հարությունյանի ապրած տանը։ Ամառանոցում այս պահին միայն Փաշինյանի և Վանեցյանի ընտանիքներն են ապրում»։