09/04/2019 09:54
«Ժամանակ». ԵՊՀ խորհրդի անդամները հրաժարվում են կատարել վարչապետի հրապարակային հրահանգները
«Ժամանակ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ ապրիլի 15-ին նշանակված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը անորոշ ժամանակով հետաձգվել է: Այդ նիստում պետք է կատարվեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշումը, այն է՝ զբաղեցրած պաշտոնից ազատել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին:
«Սակայն իշխանություններին այդպես էլ չի հաջողվում հոգաբարձուների խորհրդում մեծամասնություն ստանալ, որովհետև անգամ կառավարության կողմից նշանակված խորհրդի անդամները հրաժարվում են կատարել ժողովրդի կողմից ընտրված վարչապետի հրապարակային հրահանգները:
Մասնավորապես՝ «Սինոփսիս» և «ՄՏՍ Արմենիա» ընկերությունների տնօրեններ Հովիկ Մուսայելյանը և Ռալֆ Յիրիկյանը, թեև մասնակցում են հոգաբարձուների խորհրդի նիստերին, սակայն բոյկոտում են քվեարկությունը՝ դրանով դժվարին կացության մեջ դնելով կառավարությանը», - գրում է թերթը: