09/04/2019 09:47
«Իրատես». «Տրանս Վանուշի» միջադեպը գրեթե գետնին հավասարեցրեց Փաշինյանի հեղինակությունը թիմի իրական հատվածի մոտ
«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանյան ներքաղաքական դաշտում, թե խորհրդարանական ուժերի, թե արտախորհրդարական ընդդիմության շարքերում լուրջ վերադասավորթյուններ են ընթանում: Բանն այն է, որ անգամ Փաշինյանի թիմում ակներև հասկանում են` վարչապետը իրավիճակը բացարձակ չի վերահսկում։ Ամենուր՝ խորհրդարանում, կառավարությունում, թիմում, երկրում «балаган» է։
Վարչապետը զբաղված է պարտքերը վերադարձնելով՝ հեղափոխության փայատերերին` սորոսական թևին, աղանդավորներին, ԼԳԲՏ համայնքներին ու նրանց «պապաներին»։
«Վերջին միջադեպը` «տրանս Վանուշի» հետ կապված, գրեթե գետնին հավասարեցրեց Փաշինյանի հեղինակությունը թիմի իրական հատվածի մոտ. բոլորն այնտեղ նոր տերեր են ման գալիս` խորհրդարանից դուրս, ուր նույնպես շատ ակտիվ գործընթացներ են ընթանում, թիմեր են կազմվում, առաջնորդներ կարգվում. այս ամենի վերջնական պատկերը պարզ կլինի հունիս-հուլիս ամիսներին», - ասաց իրազեկ մեր աղբյուրը»: