09/04/2019 10:43
Հայաստանը ի՞նչ, մեքենաների գերեզմանո՞ց է. Նիկոլ Փաշինյան
2000 թվականի մեքենա 300 դոլարով ներկրում ենք Հայաստան ու ներկրում ենք հազարներով, այսօր Նորագավիթի ավտոմաքսատանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա լա՞վ է, թե՞ վատ է։ Ամեն օր ասում ենք՝ վայ, խցանումները, խցանումները, հետո էլ ասում ենք ՝վայ, վթարները։ Հայաստանը ի՞նչ, մեքենաների գերեզմանո՞ց է», - հարց ուղղեց վարչապետը։
Նա նշեց, որ այս ամեն ինչը խնդիրներ է։
Դիտարկմանը, որ Ղազախստան էլ են մեքենաներ տանում Հայաստանից, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Հա, տանում են, բայց մեր երկրում էլ է չէ՞ մնում: Ի՞նչ է նշանակում մի շաբաթվա մեջ անցած տարվա ապրիլի 70 տոկոսը մեքենաների եկած լինի, դա նշանակում է, որ ապրիլին առնվազն մոտավորապես 300 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա նույն ցուցանիշը»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ չի ցանկանում ներկրումների ծավալը կրճատի, ուզում է մեքենաների պարկը թարմանա։
«21-րդ դար ենք մտնում, էլեկտրոմոբիլներին էլ հարկային արտոնություն տվինք: Կարո՞ղ է ժամանակն է սկսենք մտածել, որ Երևանում պետք է էլէկետրոմոբիլ լինի», - ասաց վարչապետը։