09/04/2019 17:08
Ալինա Մարտիրոսյանն ու Կարեն Արայանն ամուսնալուծվել են
Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ու գեղանկարիչ Կարեն Արայանն ամուսնալուծվել են: Լուրն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Կարեն Արայանը:
«Այո, մեր ամուսնալուծության մասին լուրը ճիշտ է: Մանրամասնել չեմ ուզում, կարող եմ պարզապես ասել, որ դա ամենաճիշտ որոշումն էր», - նշեց գեղանկարիչը:
Հիշեցնենք, որ Ալինա Մարտիրոսյանն ու Կարեն Արայանն ամուսնացել էին 2016 թվականի օգոստոսի 24-ին: