10/04/2019 15:29
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են փամփուշտների համատեղ արտադրության հնարավորությունը
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՌԴ Ուլյանովսկի և Տուլայի փամփուշտների գործարանների ներկայացուցիչներին, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկարատև համատեղ համագործակցության, ռազմական նշանակություն ունեցող ապրանքների տրամադրման, ինչպես նաև ՀՀ տարածքում հնարավոր համատեղ արտադրության գործընթացային հարցեր:
Առանցքային հարցերի վերաբերյալ ձեռք է բերվել փոխադարձ համաձայնություն: