10/04/2019 09:40
«Հրապարակ». Որևէ կառավարություն չպետք է ինքն իր արածներին գնահատական տա. Գորգիսյան
Ինչո՞ւ դեմ քվեարկեցիք Քաղաքացու օր նշելու իշխանության նախագծին․ հարցրեցինք ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանին։ «Որովհետև որևէ կառավարություն չպետք է ինքն իր արածներին գնահատական տա, և պետք է հաջորդիվ տան գնահատականը՝ կատարված գործերի ու արդյունքների»։ ԼՀԿ-ում դեմ են քվեարկել 3 հոգի, մյուսները, փաստորեն, գնահատեցին կառավարության «արածները»՝ կողմ քվեարկեցին, ինչո՞ւ։ «Դե, մեզ համար դա սկզբունքային հարց չէր, և մենք ազատ ենք թողել, ով ինչպես ցանկացել, քվեարկել է»։
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում երեկ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Տոների և հիշատակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, համաձայն որի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը տոն կհայտարարվի և կնշվի Քաղաքացու օր։ Նախագիծն ընդունվեց 93 կողմ, 3 դեմ և 5 ձեռնպահ ձայնով։ ԲՀԿ-ից շատերը, Ծառուկյանի գլխավորությամբ, չքվեարկեցին նախագծին»: