10/04/2019 09:45
«Ժամանակ». Մի քանի ՀԿ նամակով դիմել ԵԽԽՎ՝ պահանջելով վերաբերմունք արտահայտել Նաիրա Զոհրաբյանի գործողությունների հանդեպ
«Ժամանակ» թերթը գրում է, որ Հայաստանի մի քանի հասարակական կազմակերպություն, որոնք զբաղվում են սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ, նամակ են գրել ԵԽԽՎ Ընդդեմ խտրականության կոմիտեին՝ պահանջելով վերաբերմունք արտահայտել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի գործողությունների հանդեպ:
Թերթը գրում է, որ հնարավոր է՝ այդ հարցը քննարկվի ԵԽԽՎ այս նստաշրջանում, իսկ եթե ոչ, ապա կտեղափոխվի հաջորդ նստաշրջան: