10/04/2019 11:16
Դալայ լաման հոսպիտալացվել է
Հնդկաստանում հոսպիտալացվել է բուդդայականների հոգևոր առաջնորդ Դալայ լամա 14-րդը, հայտնում է NDTV հեռուստաալիքը:
«Դհարմսալում (այստեղ է գնվում Դալայ լամայի նստավայրը) այս առավոտ նորին սրբազանությունը որոշ անհարմարավետություն է զգացել: Որպես նախազգուշական միջոց ուղևորվել ենք Դելի»,- ասել է Դալայ լաայի անձնական քարտուղարը:
Նրա խոսքով՝ 83-ամյա Դալայ լամայի մոտ թոքային ինֆեկցիա է ախտորոշվել: Քարտուղարը նշել է, որ բուդդայականների հոգևոր առաջնորդը մի քանի օր հիվանդանոցում կանցկացնի:
Դալայ լաման հոգևոր և քաղաքական գործիչ է, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1989): Նա ակտիվորեն ճանապարհորդում է, հանդիպում քաղաքական առաջնորդներին, հայտնի գիտնականներին, մասնակցում միջեկեղեցական ժամերգությունների: