10/04/2019 15:07
5 անգամ «Գրեմմի» մրցանակի արժանացած խմբի համերգով կազդարարդվի «Երևանյան Հեռնակարներ» փառատոնի 20-ամյա հոբելյանական տարին
«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հայտարարում է իր 20-րդ հոբելյանական փառատոնի բացման մասին: Ապրիլի 29-ին ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում բրիտանական «The Swingles» լեգենդար վոկալ խմբի համերգով կազդարարի հոբելյանական տարվա մեկնարկը:
Հիսուն տարվա պատմություն և հինգ «Գրեմմի» մրցանակ ունեցող խումբը ձևավորվել է Փարիզում` Ուորդ Սվինգլի կողմից: Առաջին «Սվինգլ»-ները էստրադային երգիչները` Շարլ Ազնավուրի, Էդիտ Պիաֆի և Միշել Լեգրանի ձայնակցողներն էին, նրանց մեջ էր նաև վերջինիս քույրը` Քրիստին Լեգրանը:
Խմբին համաշխարհային ճանաչում բերեց 1960թ.-ին թողարկած Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունների փոխադրումը ութ ձայների համար:
Երևանում խումբը հանդես կգա Look Back (ForWard) ծրագրով, որը հետհայացք է «Սվինգլ»-ի հիսունամյա փառահեղ երաժշտական պատմությանը: Այն ներառում է 60-ականների և 70-ականների երգիչ-երգահանների ստեղծագործություններ, մերօրյա բրիտանական ֆավորիտներ, Բախ, Սայմըն և Գարֆունկել, Բիթլզ և ավելին:
Խումբը համարվում է մոլորակի ակապելա երգեցողության բոլոր ժամանակների չգերազանցված վարպետը: Մարդկային ձայնով տարբեր երաժշտական գործիքների ձայների վերարտադրումը «Սվինգլ»-ների չգերազանցված կարողությունն է, որը տասնյակ տարիների ընթացքում նմանակվել է բազմաթիվ կատարողների կողմից` ոգեշնչման աղբյուր դառնալով բազմաթիվ կոմպոզիտորների համար: