10/04/2019 14:40
Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 12 երկրի 30 դաշնակահար
Հունիսի 6-ին՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում մեկնարկելիք Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթին կմասնակցի աշխարհի 12 երկրի 30 երաժիշտ։ Մրցույթն այս տարի կայանալու է դաշնամուր մասնագիտությամբ։ Մասնակիցները ներկայացնում են Հայաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Չինասատանը, Հարավային Կորեան, Թաիլանդը, ՌԴ-ն, Ղազախստանը, Ուկրաինան։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի ժյուրին նախագահելու է աշխարհում մեծ ճանաչում վայելող դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը։
Խաչատրյանի միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ, գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։