10/04/2019 13:58
Ես մի բանը մի անգամ եմ ասում. վարչապետը պնդում է՝ ՊԵԿ-ի ծառայողները պետք է ազատվեն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ից դեռ զեկուցում չի ստացել՝ արդյոք աշխատանքից ազատվել են այն ծառայողները, որոնց ինքը հորդորեց ազատել։
«Ոչ, դեռ չեմ ստացել», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետը։
Հարցին՝ շարունակո՞ւմ է պնդել, որ աշխատակիցները պետք է հեռացվեն, վարչապետն ասաց. «Ես մի բանը մի անգամ եմ ասում»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ եթե որևէ մեկը գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել ՀՀ դրոշը, ուրեմն իրենց պատկերացումները պետության մասին այլ են։