11/04/2019 09:44
«Ժամանակ». Ինչպե՞ս պետք է ԿԸՀ-ն ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող գյուղում ընտրություն կազմակերպի
«Ժամանակ» թերթը գրում է. ««Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն դիմել է Վարչական դատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ կազմակերպել Արծվաշեն գյուղում: ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանը իր դիմումում նշում է, որ 1991թ. այս համայնքում ընտրություններ չեն կազմակերպվում, ինչը օրենքի և իրավունքի խախտում է:
Արծվաշենը 1992թ. գտնվում է ադրբեջանական օկուպացիայի մեջ, իսկ գյուղի գրեթե 4500 բնակիչների մեծ մասն ապրում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ ավանում: Թե ինչպես պետք է ԿԸՀ-ն ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող գյուղում ընտրություն կազմակերպի, անհայտ է»: