11/04/2019 09:42
«Փաստ». Ո՞ւմ հետ էր ավտոմաքսատանը շրջում և մաքսազերծում իրականացնում Նիկոլ Փաշինյանը
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՊԵԿ ստորաբաժանումներ, մասնավորաբար, Նորագավիթի ավտոմաքսատուն: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հերթում սպասող քաղաքացու հետ անձամբ է մասնակցել ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացին, որը տևել է շուրջ 15 րոպե:
Հաշվի առնելով, թե ինչքան անկաշկանդ ու մտերմիկ էր նրանց շփումը, հետաքրքրություն առաջացավ պարզել, թե ով է այդ քաղաքացին: «Փաստ» թերթը պարզեց, որ նա նախկինում ՀՀՇ անդամ, ԳԽ պատգամավոր Արմեն Կիրակոսյանն է, ով Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք մի շարք պաշտոններ է զբաղեցրել: Թե որքանով էր միասին շրջելու այս ընտրությունը պատահական, չափազանց դժվար է ասել, սակայն, մեր տեղեկություններով, Փաշինյանը Արմեն Կիրակոսյանին բավական լավ է ճանաչում»: