11/04/2019 12:30
Կարծում եմ, որ այդ 7 մլրդ գումարն ավելանալու է. ՊԵԿ նախագահը՝ «Սպայկա»-ի մասին
«Սպայկա» ընկերությունում իրականացված հաշվարկի հիմքում դրված 7 մլրդ դրամ գումարն ուղղակի 2015 թվականին առնչվող հաշվարկ է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
«Նաև կա 2.5 տարվա ժամանակաշրջան, որոնց փաստաթղթերի ձեռքբերման գործընթացում ենք, և այդ փաստթղթերն ունենալուն պես հաշվարկներ կկատարենք և արդյունքի մասին կտեղեկացնենք», - ասաց Անանյանը։
Նա նշեց, որ ոչ միայն չի բացառում, այլ կարծում է, որ 7 մլրդ դրամ գումարն աճելու է։
«Եթե ունենք 3.5 տարվա ժամանակաշրջանին առնչվող առերևույթ հանցագործություն պարունակող վարքագիծ, ժամանակագրական առումով մենք դրա միայն 30 տոկոսին առնչվող փաստաթղթեր ունենք, որոնց վերաբերյալ կատարել ենք հաշվարկներ», - ասաց ՊԵԿ նախագահը։