11/04/2019 18:01
Հայաստանում ամեն ինչ ընթանում է անպես, ինչպես ես պատկերացնում էի. Նիկոլ Փաշինյան
Իմ պատկերացումները մի շարք ոլորտներում հաստատված իրավիճակներում շատ ավելի լավ էին, քան ես հիմա տեսնում եմ իրականում, Ստրասբուրգի հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդհանուր առմամբ, Հայաստանում ամեն ինչ ընթանում է անպես, ինչպես պետք է ընթանա, ինչպես ես պատկերացնում էի», - ասաց ՀՀ վարչապետը։
Նա նշեց, որ իրենց տնտեսական գաղափարախոսությունը շատ պարզ է։
«Մենք ասում ենք՝ բանաձևը, ինչը դրել ենք քաղաքական հեղափոխության հիմքում, նույնը դնելու ենք տնտեսական հեղափոխության հիմքում։ Որն է դա՝ մարդուն օգնել իր ուժերին հավատալ, քաջալերել մեր ժողովրդի տաղանդը», - ասաց Ն. Փաշինյանը։
«Հայաստանում այսօր չի կարող որևէ մեկն ասել՝ ես ուզում եմ գործ անել, ինձ թույլ չեն տալիս գործ անել, բացառվում է այդպիսի բան։ Ես չեմ բացառում, որ էդպիսի դեպքեր կլինեն, բայց դրանք մեզնից թաքուն դեպքերն են, երբ որ բռնեցինք ըտենց վարվողներին, դրանց հետ գիտեք, թե ինչ կլինի», - ընդգծեց ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, թե աշխարհի պատմության մեջ չկա երկրորդ դեպք, երբ որ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն ու դրան չի հաջորդել տնտեսական փլուզում։
«Մենք հիմա տնտեսական աճի ցուցանիշի մեջ ենք, Հայաստանում 10 ամսում աշխատատեղերի թիվն ավելացել է 51 հազարով», - նշեց Նիկոլ Փաշինյանը։