11/04/2019 13:55
Նազարբաև. ԵԱՏՄ-ն հուսալի կամուրջ կդառնա Եվրոպայի և Ասիայի միջև
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վստահություն է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությունը հուսալի կամուրջ կդառնա Եվրոպայի և Ասիայի միջև:
Աստանայում հինգշաբթի ընթանում է «Գաղափարից դեպի իրականություն. դեպի Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ՝ Ելբասի Նուրսուլթան Նազարբաևի եվրասիական նախաձեռնության 25-ամյակը» միջազգային գիտագործնական խորհրդաժողովը:
Միջոցառման մասնակիցներին Նազարբաևի ողջույնի ուղերձն ընթերցել է Ղազախստանի նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դարխան Կալետաևը:
«Այս տարի լրանում է ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակը և եվրասիական ինտեգրացման գաղափարի 25-ամյակը: Ժամանակակից ԵԱՏՄ-ն հսկայական շուկա է ավելի քան 750 մլրդ դոլար արտաքին առևտրական շրջանառությամբ, որի միագումար ՀՆԱ-ն կազմում է 2 տրիլիոն դոլար, իսկ բնակչությունը գերազանցում է 180 միլիոնը», - նշել է Նազարբաևը:
«Ոչ հեռու ապագայում մենք ԵԱՏՄ-ն տենում ենք որպես բաց տնտեսական հանրակցություն՝ օրգանապես ինտեգրացված համաշխարհային տնտեսական համակարգին, որպես հուսալի կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև: Տնտեսական ինտեգրացիայի ջանքերը կարող են դառնալ դիվերսիֆիկացիայի և տնտեսական աճի, կառուցողականության ամրապնդման, բիզնես միջավայրի բարելավման և մեր երկրների ներդրումային գրավչության աղբյուրներ»,- հավելել է նա: