11/04/2019 12:17
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն ապրիլի 15-ին՝ Մոսկվայում
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ապրիլի 15-ին՝ Մոսկվայում, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
«Հանդիպմանը կմասնակցի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի արտգործնախարար», - ասաց Աննա Նաղդալյանը։