11/04/2019 10:00
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,7 դոլարով՝ հասնելով մինչև 71,53 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,63 դոլարով և կազմում է 64.61 դոլար մեկ բարելի դիմաց։