11/04/2019 22:50
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Թարխանովը
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել 64-ամյա ռուս մասնագետ Ալեքսանդր Թարխանովը։
Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ա.Թարխանովը նախկինում գլխավորել է Մոսկվայի ԲԿՄԱ-ն, Սամարայի «Կռիլյա Սովետովը», Գրոզնիի «Թերեքը», մերձմոսկովյան «Խիմկին»:
1994-96թթ. Ռուսաստանի ազգային հավաքականում նա եղել է Օլեգ Ռոմանցևի օգնականը: Թարխանովի վերջին ակումբը եղել է Եկատերինբուրգի «Ուրալը»:
Ալեքսանդր Թարխանովը նախկինում Հայաստանում աշխատելու փորձ ունի. 1980-ականների վերջերին նա եղել է Աբովյանի «Կոտայքի» մարզչական շտաբում: