11/04/2019 14:00
Մեսսին ստացել է քթի միջնապատի ճաք
Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի ժամանակ կատալոնական «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիի վնասվածքի մասին մանրամասներ, հայտնում է SovSport.ru-ն:
Հանդիպման 30-րդ րոպեին «կարմիր սատանաների» պաշտպան Քրիս Սմոլլինգը գնդակի համար պայքարում ձեռքով հարվածել էր Մեսսիի քթին, ինչի հետևանքով նրա մոտ արյունահոսություն էր սկսվել:
AS-ի փոխանցմամբ՝ բժիշկները բացառել են նրա մոտ կոտրվածք, սակայն նշել են, որ ֆուտբոլիստը ստացել է քթի միջնապատի ճաք:
Ենթադրվում է, որ դա չի խանգարի արգենտինացուն մասնակցել ապրիլի 16-ին կայանալիքի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան խաղին: