12/04/2019 10:31
Դալայ լաման հիվանդանոցից դուրս է գրվել
ԴԵալայ լամա 14-րդը հնդկական Նյու Դելիի հիվանդանոցից դուրս է գրվել՝ թոքերի վարակի պատճառով հոսպիտալացումից հետո, հայտնել է նրա մամուլի քարտուղարը:
Նշվում է, որ 83-ամյա հոգևոր առաջնորդը բուժվել է վարակից և իրեն լավ է զգում:
Ապրիլի 9-ին Դալայ լաման, գտնվելով Դհարմսալա քաղաքի իր նստավայրում, բողոքել է վատ զգացողությունից։ Բժիշկներն ախտորոշել են թոքերի վարակ և նրան ուղարկել Նյու Դելիի հիվանդանոց։