12/04/2019 12:56
Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում հինգշաբթի նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,58 դոլարով՝ մինչև 70.95 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1.03 դոլարով՝ մինչև 63.58 դոլար մեկ բարելի դիմաց: