13/04/2019 13:17
Սեռական փոքրամասնություններին ուտիլիզացնել սպառնացող քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանություն
Ոստիկանությունը պարզել է քաղաքացու ինքնությունը, ով ԱԺ դիմաց բողոքի ցույցի ժամանակ հայտարարել էր, որ պատրաստ է «ուտիլիզացնել սեռական փոքրամասնություններին», այս մասին Aysor.am-ին տեղեկացրին ոստիկանության Արաբկիրի բաժնից:
«Պարզվել է, որ անձը հանդիսանում է Նազարեթ Ֆրունզիկ-Հենրիկի Շատիրյանը, ով ապրիլի 12-ին բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, տվել բացատրություն ու բաց է թողնվել», - փոխանցեցին ոստիկանությունից:
Ավելի վաղ, տեղեկացրել էինք, որ Aysor.am-ի հրապարակման հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Խորհրդարանում տրանսգենդեր կնոջ ելույթի դեմ ԱԺ այգում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ Aysor.am-ի հետ զույցում քաղաքացին ցուցադրել էր դանակն ու հայտարարել, որ պատրաստ է դրանով «ուտիլզիացնել սեռական փոքրամասնություններին»: