13/04/2019 13:49
Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն
Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը նախ բարձրացրեց 187 կգ, այնուհետ` 192 կգ` դառնալով փոքր ոսկե մեդալակիր:
Մարտիրոսյանը հրում վարժությունում առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց225 կգ , երկրորդ մոտեցման ժամանակ՝ 235 կգ։
Երկամարտի 427 կգ արդյունքով՝ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն: