13/04/2019 09:50
«Ժամանակ». Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է ավելի թանկ, քան այն արժի միջազգային շուկայում
«Ժամանակ» թերթը գրում է. «Միջազգային շուկայում շարունակվում է գազի գնի անկումը։ Այս պահին գազի գինը տատանվում է 150-160 դոլար հազար խմ-ի համար։ Սա նշանակում է, որ այս պահին Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է ավելի թանկ, քան այն արժի միջազգային շուկայում՝ 165 դոլարով։
Ճիշտ է, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի մեկ տարվա պայմանագիր, և եթե գազի գինը միջազգային շուկայում բարձրանա, այն Հայաստանի համար չի փոխվի, բայց փաստը մնում է փաստ»: