13/04/2019 10:08
«Ժամանակ». ՀԾԿՀ-ի նախագահին նշանակելու հարցում էական ազդեցություն է ունեցել Կարեն Կարապետյանը
«Ժամանակ» թերթը գրում է. «Գարեգին Բաղրամյանին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակելու գործում էական ազդեցություն են ունեցել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ով այսօր էլ փաստացի վերահսկում է Հայաստանի գազամատակարարման համակարգը, ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանը և «ՄՏՍ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բաղրամյանը նախկինում եղել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետը ու տարբեր թելերով կապված է եղել «Գազպրոմ Արմենիայի», ՀԷՑ-ի և հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների հետ, և այս նշանակումը ևս մեկ անգամ հուշում է, որ Հայաստանի քաղաքացիները հույս անգամ չեն կարող ունենալ, որ գազի կամ էլեկտրաէներգիայի սակագները կարող են նվազել»: