13/04/2019 11:37
Կաշառք ստացած փոխնախարարին Փաշինյանն ազատել է աշխատանքից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել։
Ստորագրած որոշման համաձայն՝ Արսեն Դավթյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:
Հիշեցնենք՝ Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։ Ապրիլի 2-ին դատարանը որոշեց կալանավորել նրան։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն օրենքով վերապահված հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի հակազդմանն ուղղված գործառույթների իրականացման արդյունքում, տվյալներ է ստացել ՀՀ առողջապահության նախարարության ղեկավար աշխատողին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու վերաբերյալ: Հարուցվել էր քրգործ: