13/04/2019 16:50
«Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեուի» վերակառուցման համար խոշոր վարկ է վերցրել
«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի վերակառուցման համար «Ռեալը» 575 մլն եվրո վարկ է վերցրել մինչև 2049 թվականը:
Այն տարեկան 2.5 տոկոս տոկոսադրույքով՝ 30 տարի ժամկետով;
Գումարները փոխանցվելու են 3 շրջանով՝ 2019, 2020 և 2021 թվականների հուլիս ամիսներին:
Սկսված 2023 թվականից, տարեկան վճարումը կազմելու է 29.5 մլն եվրո:
Նախագիծը ֆինանսավորում են JP Morgan և Bank of America Merrill Lynch բանկերը՝ Banco Santander, Societe Generale-ի և CaixaBank-ի հետ համագործակցությամբ: