15/04/2019 10:53
#SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել
#SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել ոստիկանության Կենտրոնականի բաժնից, Aysor.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի՝ ազատ է արձակվել ընդհանուր առմամբ 9 քաղաքացի։
Մեզ տեղեկացրին, որ նրանք բերման էին ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքսգրքի 172.2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար. այն է՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը։
Ավելի վաղ Aysor.am-ը հայտնել էր, որ #SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանը առավոտից ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրությամբ գրաֆիտներ պատկերելով։ Ոստիկանությունը նրանց նկատմամբ բերում էր իրականցրել։