15/04/2019 10:24
«ԱրարատՑեմենտ» ՓԲԸ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում
Այսօր վաղ առավոտից «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։
Ընկերության աշխատակիցներին ուրբաթ երեկոյան տեղեկացրել են, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Այսօր առավոտյան աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը:
Ակցիայի մասնակիցները տեղեկացրին, որ ըստ տնօրինության պարզաբանման՝ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքարժեքը բարձր է, իրենք չեն կարող իրանական ցեմենտի հետ մրցակցել։
Աշխատակիցները փակել են գործարան տանող ճանապարհը, ցանկանում են հանդիպել Գագիկ Ծառուկյանին։