16/04/2019 17:18
Գեղամ Գևորգյանը՝ ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը, այդ մասին Aysor.am-ը տեղեկանում է Ազգային ժողովից։
Նշենք, որ ՏՄՊՊՀ նախագահը մինչ այժմ Արտակ Շաբոյանն էր։ Գեղամ Գևորգյանը ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարն էր։
Կառավարության կառուցվածքում կատարվող փոփոխություններով, գյուղատնտեսության նախարարությունը լուծարվում է։