16/04/2019 14:23
Փարիզի իշխանություններին նյութական աջակցություն ցուցաբերու մասին խոսք չի եղել. Վլադիմիր Կարապետյան
Փարիզի իշխանություններին նյութական աջակցություն ցուցաբերու մասին խոսք չի եղել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք ՀՀ կառավարությունը նախատեսո՞ւմ է Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնողական աշխատանքներին աջացելու նպատակով Ֆրանսիային օգնություն ցուցաբերել։
«Մենք մեր արձագանքով ենք մեր մոտեցումն արտահայտել երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ։ Այսօր նույնպես կարող է արձագանք լինել, բայց այս պահի դրությամբ չեմ կարող որևէ բան ասել։ Այս պահի դրությամբ մեր երկվա անդրադարձն է»,- ասաց վարչապետի խոսնակը։
Հիշեցնենք, որ երեկ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով փլվել է շինության աշտարակը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում այդ թեմայով գրառում է կատարել։
Դրանում մասնավորապես նշված է.
«Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս. Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»։