16/04/2019 17:16
Եվրահանձնաժողովը դրամաշնորհ կտրամադրի Նոտր Դամի վերականգնման համար
Եվրամիությունը մասնակցելու է Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքների ֆինանսավորմանը, ТАСС-ին հայտնել են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից:
«Եվրահանձնաժողովը Եվրոպայի հիմնադրամներից հատուկ դրամաշնորհ կտրամադրի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, որը Եվրոպայի և աշխարհի մշակութային սեփականության բաղկացուցիչ մասն է: Հենց որ հայտնի դառնա վնասի չափը և վերականգնողական աշխատանքների արժեքը, Եվրահանձնաժողովը որոշում կընդունի ֆինանսավորման չափի մասին»,- հայտնել են մամուլի ծառայությունում: