16/04/2019 15:10
Փարիզի դատախազը խոսել է Նոտր Դամի հրդեհի պատճառների մասին
Փարիզի դատախազությունում ենթադրում են, որ Աստվածամոր տաճարում հրդեհը կանխամտածված չի եղել: Այս մասին հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով ֆրանսիական մայրաքաղաքի դատախազ Ռեմի Հեյթցի հայտարարությանը:
«Ոչինչ չի վկայում այն մասին, որ հրդեհը կանխամտածված էր»,- հայտարարել է նա:
Նշվում է, որ դատախազը տաճարի մոտ է եկել՝ քննչական գործողություններն անձամբ ղեկավարելու համար: Նա ընդգծել է, որ աշխատանքներին ներգրավվել է դատախազության 50 աշխատակից: