17/04/2019 00:43
Իրականում անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերվում. Դավիթ Սանասարյան
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն անդրադարձել է տեղեկություններին, որ ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով, իբր, ներգրավվել է որպես կասկածյալ:
«Դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իրա տեղն է ընկնելու կարճ ժամանակից, մնացածն ասուլիսի ընթացքում կասեմ։ Ինչպես պայքարել եմ ոչ մի վայրկյան չեմ դադարելու պայքարել հանուն Հայաստանի, ինչպես ասել եմ, մի անգամ էլ կրկնեմ. գերեզմանում էլ լինեմ, անունս պայքարելու է կոռուպցիայի դեմ ու հանուն իրավական Հայաստանի», - Facebook-ի իր էջում գրել է Դ.Սանասարյանը։
«Շնորհակալ եմ բոլոր նրանցից ովքեր անհանգստանում են, իրականում անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերվում։ Դուխով...», - նշել է նա։