17/04/2019 10:28
Խորհրդարանը քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծը
ՀՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում են կառավարության կողմից ներկայացաված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրինագծերում նախատեսվող հիմնական կարգավորումները:
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ավելի վաղ առաջին ընթերցմամբ ներկայացրել էր նախագիծը և այսօր պատասխանում է պատգամավորների հարցերին:
ԱԺ օրակարգում են նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և մի շարք այլ նախագծեր: