17/04/2019 12:08
Չկա այդպիսի տեղեկություն, որ Նարեկ Սարգսյանը Չեխիայի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրել. Գլխավոր դատախազ (Տեսանյութ)
Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի գործով էքստրադիցիոն պրոցեսի մեջ ենք, որևէ նոր բան չունեմ ասելու, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Որևէ նոր բան չունեմ ձեզ ասելու: Էքստրադիցիոն բնական գործընթացի մեջ ենք, չունենք որևէ այլ նորություն, որի մասին հանրությանը տեղեկացնելու անհրաժեշտություն կա»,- ասաց Արթուր Դավթյանը:
Լրագրողի հարցին՝ ճի՞շտ են լուրերը, որ Նարեկ Սարգսյանը Չեխիայի իշխանություններից քաղաքական ապաստան է հայցել, գլխավոր դատախազը պատասխանեց.
«Գտնվում ենք բնական միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված ընթացակարգերով էքստրադիցիոն պրոցեսի մեջ։ Չկա այդպիսի տեղեկություն»։