17/04/2019 13:53
Բելառուսն ու Ղազախստանը հրաժարվում են գնել ղրիմյան ապրանքներ
Բելառուսը և Ղազախստանը հրաժարվում են «Պատրաստված է Ղրիմում» մակնշմամբ ապրանքների գնումից: Երկրները դա բացատրում են ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությամբ, այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Սերգեյ Կատիրինը:
«Ղրիմից ապրանքարտադրողներն իրացման շուկաներ դուրս գալու խնդիր ունեն: Անկայուն քաղաքական իրադրության պայմաններում բազմաթիվ վայրերում զգուշավորությամբ են վերաբերվում «Պատրաստված է Ղրիմում» մակնշմամբ արտադրանքի իրացմանը, մասնավորապես, Բելառուսը և Ղազախստանը հրաժարվում են նման ապրանքների գնումից»,- ասել է գործակալության զրուցակիցը: