17/04/2019 13:00
«Ատոմէքսպո-2019» համաժողովում քննարկվել են աշխարհում միջուկային ենթակառուցվածքների զարգացման հարցերը
«Ատոմէքսպո-2019» 11-րդ միջազգային համաժողովի շրջանակում «Ռուսատոմ սերվիս» բաժնետիրական ընկերությունը (Ռոսատոմի էլեկտրաէներգետիկ խումբ) կլոր սեղան քննարկում է կազմակերպել «Միջուկային ենթակառուցվածի ստեղծումը որպես ատոմային նախագծերի կայունության անհրաժեշտ տարր» թեմայով։
Միջուկային ենթակառուցվածքն այսօր առանցքային նշանակություն ունի ազգային ատոմային նախագծի բարեհաջող իրականացման համար, մինչդեռ դրա զարգացումը հատուկ ուշադրություն է պահանջում։
Կլոր սեղան-քննարկմանը մասնակցել են ՄԱԳԱՏԷ-ի միջուկային էներգիայի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Չուդակովը, Համախարհային միջուկային ասոցիացիայի, Հայաստանի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Ֆինլանդիայի և այլ երկրների ատոմային գործակալությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Փորձագետներրը կիսվել են միջուկային ենթակառուցվածքների զարգացման իրենց տեսլականներով, նշել են խնդիրները, որոնք անհրաժեշտ են ազգային միջուկային-էներգետիկ ծրագրերի, ինչպես նաև ազգային մակարդակում միջուկային-էներգետիկ ծրագրերի համակարգի կառավարման անվտանգության ու կատարելագործման հարցերի գրագետ կարգավորման համար։
«Հայաստանի տնտեսության զարգացման տեսանկյունից, ատոմային էներգետիկայի զարգացումը համարում եմ հեռանկարային, որպես հիմք էներգետիկ անվտանգության և երկրի արտահանման պոտենցիալի ավելացման պաշար։ Միջուկային ենթակառուցվածքների զարգացման համար միջոցներ ձեռնարկելով, պետությունը լուծում է մի շարք հարցեր, ինչպես որակյալ կրթության ապահովման, այնպես էլ՝ ատոմային էներգետիկայի կայուն ենթակառուցվածքների ստեղծման առումով», - ընդգծել է «Արմատոմ» ԳՀԻ ՓԲԸ-ի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը։
Փորձագետը նաև նշել է, որ ԱԷԿ-ին առնչվող գիտելիքների ամբողջական կլաստերի, ինչպես նաև տեխնոլոգիաների և ունակությունների հետևողական զարգացումը կապահովի Հանրապետության սոցիալ-տնտեսական կայուն աճը։
ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելու առանցքային գործոն են հանդիսանում կյանքի որակի բարելավումը, բարեկեցության աճն ու շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի դրսևորումը։
Հենց ատոմային նախագծերն են կոչված ներդրում ունենալ այդ նպատակներին հասնելու համար, քանի որ միջուկային ենթակառուցվածքների գրագետ համալիր կառուցումը նպաստում է երկրի կադրային ու գիտական պոտենցիալի զարգացմանը, իրավական-նորմատիվ բազայի ձևավորմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Միջուկային տեխնոլոգիաների կիրառման աշխարհագրությունն այսօր սրընթաց զարգանում է, այդպիսով բացելով նոր հնարավորություններ՝ մասնավորապես երկրի տնտեսության ու ընդհանրապես՝ պոտենցիալի զարգացման համար։