17/04/2019 12:16
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,56 դոլարով՝ հասնելով մինչև 71,86 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,65 դոլարով և կազմում է 64.05 դոլար մեկ բարելի դիմաց։