18/04/2019 10:30
Խորհրդարանն ընդունեց կառավարության օպտիմալացման և աշխատատեղերի կրճատման մասին օրինագիծը
Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը այսօր Ազգային ժողովում ընդունվեց 70 կողմ, 40 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Հիշեցնենք՝ այս նախաձեռնությունը վերաբերում էր կառավարության օպտիմալացմանը ու դրանից բխող կրճատումներին. Նախատեղվում է ունենալ 17-ի փոխարեն 12 նախարարություն, ինչի հետևանքով կկրճատվի շուրջ 200 աշխատատեղ։
Օրինագծին դեմ էին ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։