18/04/2019 10:27
Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
Brent ապրանքանիշի մայիսի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,22 դոլարով՝ մինչև 71.64 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0.29 դոլարով՝ մինչև 63.76 դոլար մեկ բարելի դիմաց: